Գլխավոր Հասարակություն Նախարարությունն անդրադարձել է նոր կորոնավիրուսով վարակվելու հնարավոր կրկնակի դեպքերին

Նախարարությունն անդրադարձել է նոր կորոնավիրուսով վարակվելու հնարավոր կրկնակի դեպքերին

35
0
A laboratory technician prepares COVID-19 patient samples for semi-automatic testing at Northwell Health Labs, Wednesday, March 11, 2020, in Lake Success, N.Y. The US Food and Drug Administration has approved faster testing protocols as the viral outbreak continues to spread worldwide. For most people, the new coronavirus causes only mild or moderate symptoms. For some it can cause more severe illness. (AP Photo/John Minchillo)

ՀՀ առողջապահության նախարարությունն անդրադարձել է անդրադարձել է նոր կորոնավիրուսով վարակվելու հնարավոր կրկնակի դեպքերին։

Նախարարության մամուլի հաղորդագրության մեջ նշված է. «Աշխարհում, նաև Հայաստանում գրանցվել են կորոնավիրուսային հիվանդությամբ վարակման կրկնակի դեպքեր:

Այժմ միջազգային ակադեմիական մակարդակներում քննարկվում են` արդյոք կրկնակի վարակման դեպքեր են, այսինքն նորից անձը վարակվե՞լ է, թե պարզապես եղել է վիրուսի ապաակտիվացում և հետո ակտիվացում:

Այսօր դեռևս այս հարցի վերջնական և միանշանակ պատասխան չկա, քանի որ վիրուսը ապաակտիվ վիճակում չի հայտնաբերվել: Սակայն գիտական հանրությունը հակված է այն մտքին, որ կարող է վիրուսի ոչ ակտիվ մասնիկների առկայություն լինել հյուսվածքներում` երբ վիրուսը չի բազմանում, սակայն ՌՆԹ-ն առկա է բջիջների մեջ, ինչը հայտնաբերվում է թեստավորման արդյունքում:

Այդուհանդերձ նման դեպքերը Հայաստանում այս պահին 3-ն են: Պացիենտները որևէ գանգատ կամ ախտանիշ չունեն: Վերջիններիս մոտ վիրուսը կրկին հայտնաբերվել է հիվանդանոցից դուրս գրվելուց 2 շաբաթ հետո: Նրանք մեկուսացվել են` հավանական վարակը կանխարգելելու նպատակով:

Նշենք, որ Հարավային Կորեայի գիտնականներն էին եկել այն եզրակացության, որ նման դեպքերը ոչ թե կրկնակի վարակում է, այլ վիրուսի մասնիկների պահպանում բերանի խոռոչի, կոկորդի հյուսվածքներում, ինչը հայտնաբերվում է ՊՇՌ թեստավորմամբ:

Դեռևս այս հարցի վերջնական և ստույգ պատասխան չկա: Ուստի, պետք է շարունակել պահպանել անվտանգության կանոնները»: