Գլխավոր Սպորտ Նեյմարը չի կարող դառնալ աշխարհի լավագույն խաղացողը

Նեյմարը չի կարող դառնալ աշխարհի լավագույն խաղացողը

16
0

Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Էլբերը մեկնաբանել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հնարավոր վերադարձը «Բարսելոնա»:

«Քանի որ նա ինքն է լքել «Բարսելոնան», իմ կարծիքով, նա դժվար թե վերադառնա «Կամպ Նոու»: Կարծում եմ, որ Նեյմարը շատ վատ վարվեց «Բարսելոնայի» նկատմամբ: Երբ նա հեռացավ, նա ասաց, որ ինքը մտադիր է դառնալ լավագույնը աշխարհում:

Բայց դու չես կարող դառնալ աշխարհի լավագույն խաղացողը՝ հանդես գալով ՊՍԺ-ի կազմում: Դա անելու համար հարկավոր է տեղափոխվել «Ռեալ» կամ «Բարսելոնա», ինչ-որ մի թիմ, որի հետ կարող եք նվաճել Չեմպիոնների լիգան:

Կարծում եմ, որ ՊՍԺ-ն հեռու է դրանից առաջիկա երեք-չորս տարիների ընթացքում»,- մեջբերում է Էլբերին Goal-ը: