Գլխավոր Հասարակություն Նիկոլ Փաշինյանը Աննա Հակոբյանի հետ այցելել է «Վանաձոր Արմենիա» առողջարանային համալիր

Նիկոլ Փաշինյանը Աննա Հակոբյանի հետ այցելել է «Վանաձոր Արմենիա» առողջարանային համալիր

35
0

ՀՀ Կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ. այսօր այցելել է «Վանաձոր Արմենիա» առողջարանային համալիր և ներկա գտնվել վերանորոգված բուժական մասնաշենքի բացման արարողությանը:


Շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացել է ներդրումային ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքներին, առողջարանային ծառայությունների համար ստեղծված հնարավորություններին։

Նշվել է, որ 10 տարում նախատեսվում է ներդնել 5 միլիոն ԱՄՆ դոլար և վերակառուցել համալիրի բոլոր 9 մասնաշենքերը։ «Վանաձոր Արմենիա» առողջարանը հայտնի է որպես ցեխաբուժության կենտրոն՝ տորֆաբուժության բազմամյա ավանդույթներով։






ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ