Գլխավոր Առողջապահություն Նիկոլ Փաշինյանը ցավալի լուր է հայտնում. մահ կորոնավիրուսից

Նիկոլ Փաշինյանը ցավալի լուր է հայտնում. մահ կորոնավիրուսից

467
0
Նիկոլ Փաշինյան

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո հայտարարեց, որ այս պահի դրությամբ Հայաստանում կան կորոնավիրուսով վարակված 200 քաղաքացիներ, որոնք սպասում է հոսպիտալացման իր հերթին։

«Մեր առողջապահական համակարգն այսօր այնպիսի ծանրաբեռնվածությամբ է աշխատում, որ հոսպիտալիզացիայի ենթակա հիվանդներին չենք հասցնում տեղավորել հիվանդանոցներում։ Ասեմ ավելին` մենք այժմ ունենք արդեն դեպք, երբ բշկական օգնության ուշացման պատճառով մարդ է մահացել կորոնավիրուսից, ընդ որում, ուշացման պատճառը երկակի է․ հարազատները մի փոքր ուշացրել են հիվանդի վերաբերյալ ճիշտ տեղեկատվության փոխանցումը առողջապահական համակարգին, և տեղեկատվությունը ստացվել է ուշացումով, ռեակցիան էլ եղել է ուշացումով և դրա պատճառով մենք արձանագրել ենք այսպիսի` թերևս առաջին մահը։ Նաև 2 մահվան դեպք ենք ունեցել, երբ պացիենտը պետք է լիներ վերակենդանացման բաժանմունքում, բայց գտնվել է ընդհանուր բաժանմունքում, որովհետև վերակենդանացման բաժանմունքում տեղ չի եղել»,-ասաց վարչապետը

Նրա խոսքով` այսօր պարետատան նիստին քննարկումներով ընդհուպ մոտեցել են այն որոշմանը, որ պետք է կիրառվեն տոտալ սահմանափակումներ։ Բայց քննարկումների ընթացքում հասկացել են, որ այդ որոշումը չի բերելու ցանկալի արդյունքի, և դա ցանկալի որոշում չէ։