Գլխավոր Հասարակություն Նման նամակ ստանալու դեպքում մի անհանգստացեք և ուշադրություն մի դարձրեք (լուսանկար)

Նման նամակ ստանալու դեպքում մի անհանգստացեք և ուշադրություն մի դարձրեք (լուսանկար)

54
0

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը նկար է հրապարակել կեղծ նամակների վերաբերյալ և տեղեկացնում է. «Հարգելի քաղաքացիներ, նման նամակ ստանալու դեպքում մի անհանգստացեք և ուշադրություն մի դարձրեք. Սա այլ երկրներից ուղարկված կեղծ հաղորդագրություններ են»:

Այս մասին երեկ գրել էր նաև Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ նշելով, որ այն համարը, որից ուղարկվում են նամակները՝ ուկրաինական են, թեպետ կարող է ուղարկված լինել այլ ցանկացած երկրից

«Ամենայն հավանականությամբ սա արվում է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կամ ինքնաբուխ աշխուժակների կողմից։ Մի հավատացեք, նման հաղորդագրություն պատկան մարմինները չեն կարող ձեզ ուղարկել։ Զգոն եղեք»,-նշել էր նա: