Գլխավոր Աշխարհ Նյու Յորքում անցկացվող ցույցերը զանգվածային թալանի են վերածվել (լուսանկարներ, տեսանյութ)

Նյու Յորքում անցկացվող ցույցերը զանգվածային թալանի են վերածվել (լուսանկարներ, տեսանյութ)

30
0

Նյու Յորքում սևամորթ իրավախախտ Ջորջ Ֆլոյդի հիշատակին կազմակերպված խաղաղ ցույցերը վերածվել են զանգվածային թալանի․ ցուցարարները թալանել են Մանհեթենի խանութները։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Նրանք հիմնականում հարձակումներ են գործել սպորտային ապրանքների, կենցաղային տեխնիկայի, ինչպես նաև թանկարժեք զարդերի խանութների վրա։ Նրանք ընդհանուր ավելի քան 10 խանութ են թալանել։

Ցուցարարների ոչ մեծ խմբեր էլ գիշերը փողոցներում են անցկացրել՝ այդպես խախտելով քաղաքում ժամը 23:00-ից հետո սահմանված պարետային ժամը։