Գլխավոր Հասարակություն Նորակոչիկները ծանոթանում են ծառայության պայմաններին

Նորակոչիկները ծանոթանում են ծառայության պայմաններին

11
0

Զինված ուժերը համալրող նորակոչիկների հետ զորամասերում անցկացվում են տեսական եւ գործնական պարապմունքներ:

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

1-ին զորամիավորման զորամասերից մեկում նորակոչիկներին ծանոթացրել են զորամասի անցած մարտական ուղուն, զինվորական առօրյային, համազգեստի կրման եւ զինվորական ծառայության անվտանգության ապահովման կանոններին:

Նորակոչիկների համար նախատեսված ծրագրով անցկացվել է նաեւ մարտական պատրաստության պարապմունք։