Գլխավոր Արցախ Նոր նախարարին շնորհվել է գեներալ-մայորի կոչում

Նոր նախարարին շնորհվել է գեներալ-մայորի կոչում

24
0

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ուղիղի եթերում անդրադարձել է նոր նշանակումներին:

Նախագահի հրամանագրով Սամվել Սերգեյի Շահրամանյանը նշանակվել է Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի եւ զբոսաշրջության նախարար՝ ազատելով նրան Արցախի ԱԱԾ տնօրենի պաշտոնից:

Այս մասին Արայիկ Հարությունյանը հայտնել է Ֆեյսբուքի ուղիղ եթերում՝ նշելով, որ Սամվել Շահրամանյանին նաեւ շնորհվել է գեներալ-մայորի կոչում:

«Այս կարեւոր նախարարության հետ կապված մեծ ակնկալիքներ ունենք: Իհարկե, մեծ մասամբ ողջունվել է նախարարության վերանվանումը, սակայն այն միանշանակ չի ընդունվել: Սա նոր նախարարություն է ստեղծվում, ոչ թե վերանվանվում է: Կաշխատենք եւ կհամոզվեք, որ սա մեր կարեւոր եւ անհրաժեշտ որակական փոփոխություններից մեկն է լինելու»,-ասել է նա: