Գլխավոր Առողջապահություն Շաքարային դիաբետ և սրտանոթային հիվանդություն ունեցող բժիշկն ապաքինվել է կորոնավիրուսից

Շաքարային դիաբետ և սրտանոթային հիվանդություն ունեցող բժիշկն ապաքինվել է կորոնավիրուսից

47
0

«Արմենիա» բժշկական կենտրոնի Նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ Դավիթ Պատրիկյանը մայիսի 21-ին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն էր տեղափոխվել նոր կորոնավիրուսային վարակով և երկկողմանի ծանր թոքաբորբով: «Ես ռիսկային խմբի անդամ եմ, եթե այդպես կարելի է ասել, տարիքս 68 է, ունեմ շաքարային դիաբետ, սիրտանոթային հիվանդություններ, մի խոսքով նման վարակը ինձ համար կարող էր ճակատագրական լինել»,-պատմում է բժիշկ, դոցենտ Պատրիկյանը:

Նրա խոսքով իր փրկվելը հավասար էր հրաշքի, ինչի համար շնորհակալություն է հայտնում գործընկերներին:

Այս մասին տեղեկացնում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ ներկայացուցիչ Ծովինար Խաչատրյանը։