Գլխավոր Հասարակություն Շիրակի մարզպետարանի աշխատակիցները հրաժարվել են մարտի պարգևավճարից

Շիրակի մարզպետարանի աշխատակիցները հրաժարվել են մարտի պարգևավճարից

31
0

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ, որի ժամանակ քննարկվել են մարզում կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների ընթացքը, ձեռնարկված քայլերն ու ծրագրերը, մոտակա աշխատանքների պլանավորման ձևաչափը։
Մարզպետի առաջարկով, 2020 թվականի պետական բյուջեով Շիրակի մարզպետարանի կառավարման ապարատին հատկացված մարտ ամսվա պարգևատրման ամբողջ գումարը՝ 8 մլն դրամ, ուղղվելու է մարզի մի շարք հաստատությունների համար ախտահանիչ և պաշտպանիչ միջոցներ ձեռք բերելու, ինչպես նաև ապրիլ ամսվա սոցիալական աջակցության հոդվածով նախատեսված գումարաները համալրելու նպատակին։

Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանի կայքը: