Գլխավոր Միջազգային Շքեղության պարագաների համաշխարհային ոլորտը այս տարի սպասում է մինչեւ 35% ապշեցուցիչ անկում

Շքեղության պարագաների համաշխարհային ոլորտը այս տարի սպասում է մինչեւ 35% ապշեցուցիչ անկում

12
0

Շքեղության պարագաների համաշխարհային ոլորտը կորոնավիրուսի համավարակի պատճառով այս տարի սպասում է մինչեւ 35% ապշեցուցիչ անկում։ Այս մասին ասված է Bain խորհրդատվական ընկերության ուսումնասիրության մեջ:

Bain-ի գործընկեր Կլաուդիա Արպիզիոն հայտարարել է, որ մոտ երկու-երեք տարի կպահանջվի 2019-ի համարյա 281 մլրդ եվրոյի համաշխարհային վաճառքին վերադառնալու համար, իսկ կանխատեսվող անկումը կլինի շատ ավելի կտրուկ, քան 2008-2009թթ․ ճգնաժամից հետո արձանագրված անկումը, հայտնում է AP-ը:

Սպասվում է, որ կորոնավիրուսային ճգնաժամը կհանգեցնի միաձուլման կամ թուլացած ապրանքանիշների կլանման հոսքի, բազմաբրենդային խանութների փակմանը եւ ԱՄՆ-ի արդեն իսկ վնասված հանրախանութների փոփոխմանը: Հաճախորդները նույնպես կարող են կարանտինից այլ գերակայություններով դուրս գալ:

«Հոգեբանական գործոնները, հավանաբար, ընդմիշտ կփոխեն այս շուկաները: Արդեն կա խնայողության, ավելի զգուշավոր ծախսերի եւ ավելի խորը իմաստ փնտրելու միտում»,- ասել է Արպիզիոն:

Շքեղության պարագաների մի խումբ իտալական արտադրողների համար Altagamma-ի ուսումնասիրությունը կանխատեսում է վաճառքի կտրուկ, մինչեւ 50% անկում՝ երկրորդ եռամսյակում։

Տարեվերջի հաջողության աստիճանը կախված կլինի զբոսաշրջության ոլորտի վերականգնումից։