Գլխավոր Առողջապահություն Ո՞ր դեղերն են այսօր ավելի պահանջված դեղատներում

Ո՞ր դեղերն են այսօր ավելի պահանջված դեղատներում

130
0

AraratNews.am-ի թղթակիցը հարցումներ է իրականացրել մի շարք դեղատներում՝ պարզելու նպատակով, թե որ դեղամիջոցներն են այսօր ամենից շատ գնում քաղաքացիները:

Այդ դեղատների մեծ մասի աշխատակիցները նշում էին, որ այսօր քաղաքացիները հիմնականում բժշկական դիմակներ, ձեռնոցներ, ալկոգել են գնում, ոչ այնքան հաճախ՝ նաև հակավիրուսայիններ, վիտամիններ (վիտամին C), դեքսալգին, Nimesil, սպիրտ, պարացետամոլ, Arbitol, ամոքսացիլին:

Դեղատներում աշխատող դեղագործ-դեղագետները նշեցին, որ քրոնիկ հիվանդները հիմնականում ճնշման դեղորայք են գնում, իսկ գրիպոզ վիճակում գտնվող պացիենտ-հաճախորդներ հիմանկում չեն ունենում:

Դեղատներից մեկի աշխատակիցը վստահեցրեց, որ, եթե հունվար-փետրվար ամիսներին գրիպոզ վիճակում գտնվող պացիենտ-այցելուները զգալի թիվ էին կազմում, ապա հիմա նրանք, որպես այդպիսին, գրեթե, բացակայում են:

Օլյա Շահինյան