Գլխավոր Առողջապահություն Ողբերգական ավտովթար՝ Դիլիջանի ոլորաններում. կան զոհեր (լուսանկարներ)

Ողբերգական ավտովթար՝ Դիլիջանի ոլորաններում. կան զոհեր (լուսանկարներ)

380
0

Այսօր՝ մարտի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Opel մակնիշի 35 OQ 047 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի՝ ժողովրդին արդեն հայտնի Դիլիջանի մահաբեր 3-րդ ոլորանում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել 4-րդ ոլորանում:

Վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը տեղում մահացել են: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Դեպքի վայր ժամանած Դիլիջանի հիվանդանոցի բժիշկները արձանագրել են քաղաքացիների մահը: Մահացածների մարմինները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել փրկարարները:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածների ինքնությունը:

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում: