Գլխավոր Հասարակություն Ողբերգական դեպք Գյումրիում

Ողբերգական դեպք Գյումրիում

122
0

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 2-ին, Երևանի Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում մահացել է Վանաձոր քաղաքի բնաիչ, 56-ամյա Սպարտակ Հ.-ն:

Վերջինս ծայրահեղ ծանր ախտորոշմամբ նշված կենտրոն է տեղափոխվել Գյումրու բժշկական կենտրոնից, որտեղ պոլիտրավմա ախտորոշմամբ տեղափոխվել էր մայիսի 27-ին:

Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները պարզել են, որ մայիսի 27-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում Սպարտակ Հ.-ն «Գևորգյան և Ներսիսյան» ՍՊԸ-ի կողմից Գյումրի քաղաքի Մանուշյան փողոցի թիվ 5 հասցեում ընթացող շինարարական աշխատանքներ կատարելիս հողաշերտը փլվել է նրա վրա, ինչից հետո Գյումրու շտապօգնության կայանի բժիշկների կողմից նա տեղափոխվել էր հիվանդանոց:

Փաստի առթիվ ոստիկանության Կումայրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննության: