Գլխավոր Հասարակություն Ողբերգական դեպք Հայաստանում. Երիտասարդ տղան հիվանդանոցում մահացել է (լուսանկար)

Ողբերգական դեպք Հայաստանում. Երիտասարդ տղան հիվանդանոցում մահացել է (լուսանկար)

8204
0

Այսօր՝ մայիսի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:10-ի սահմաններում Հրազդան բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով կարճ ժամանակ անց մահացել է:

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը Ժամանել է նաև Հայաստսնի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խումբը՝ քննիչ Սարգսյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ մահացածը Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակիչ, 35-ամյա Ավետիք Հախոյանն էր:

Պարզվել է, որ նա ժամը 10:30-ի սահմաններում Ծաղկաձոր քաղաքի Անտառային փողոցի 1 հասցեում գտնվող կիսակառույց շինությունում շինարարական աշխատանքներ կատարելիս 10-րդ հարկի շինարարական հարթակից վայր է ընկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ: Աղբյուրի տեղեկություններով՝ բարձրությունը եղել է 33 մետր:

Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Քննչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: