Գլխավոր Աշխարհ Ողբերգական միջադեպ՝ Մոսկվայում. 20-ամյա ուսանողուհուն սպանել են

Ողբերգական միջադեպ՝ Մոսկվայում. 20-ամյա ուսանողուհուն սպանել են

139
0

Մոսկվայում սպանել են Ռուսաստանի Ժողովուրդների բարեկամության համալսարանի 20-ամյա ուսանողուհուն:

Ռուսական լրատվամիջոցների տվյալներով, երիտասարդ աղջկա մարմինը գտել են տարեցներին պատկանող վարձակալած տան պատշգամբում՝ վերմակի մեջ փաթաթված և վնասված գլխով:

20-ամյա Աննային վերջին անգամ տեսել է տանտերը՝ պապիկը, որը դեղ է տարել նրան: Աղջկա հարազատները սպանության մեջ կասկածում են 23-ամյա սենյակակցին, որը տեղափոխվել էր այդ տուն 3 շաբաթ առաջ: Դեպքից հետո նա անհետացել է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: