Գլխավոր Արցախ Ովքեր կարող են մուտք գործել Արցախ․ սահմանփակումներ են մտցվել

Ովքեր կարող են մուտք գործել Արցախ․ սահմանփակումներ են մտցվել

89
0

Համաճարակային իրավիճակի վերահսկման եւ վարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով դեպի Արցախ շարժի հետ կապված սահմանփակումներ են մտցվել: Արցախ կարող են գնալ միայն ԱՀ-ում հաշվառում ունեցողները, բեռնափոխադրում իրականացնողները: Եթե մեքենան մարդատար է, Արցախ կարող է մեկնել միայն, եթե բեռնված է, ինչպես նաև ՊԲ-ն սնուցող բոլոր կազմակերպությունները: Բոլորը պետք է ունենան համապատասխան փաստաթղթեր:

Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը:

Արցախ մեկնելու սահմանափակումներ չկան նաեւ ԱՀ նախագահական ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող դիտորդների եւ լուսաբանման նպատակով Արցախ մեկնող լրագրողների համար: Լրագրողի՝  եթե լրագրողական խմբի մեքենայում 1-ից ավելի ուղևոր կա, կգործի՞ արդյոց Պարետի սահմանափակումը, հարցին, Հայկ Մհրյանն ասաց՝ ոչ: