Գլխավոր Սպորտ Ովքեր և ինչ նպատակով են ֆեյք լուրեր տարածում Հենրիխ Մխիթարյանի մասին

Ովքեր և ինչ նպատակով են ֆեյք լուրեր տարածում Հենրիխ Մխիթարյանի մասին

38
0
Հենրիխ Մխիթարյան

«Ռոման» չի դադարեցրել բանակցությունները Լոնդոնի «Արսենալի» հետ ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի շուրջ՝ հայտնում է La Gazzetta dello Sport-ը: Ըստ պարբերականի՝ լոնդոնյան ակումբն ուզում է ամեն գնով վաճառել Մխիթարյանին և կարող է համաձայնության գալ «Ռոմայի» հետ: Ավելի վաղ լուրեր կային, թե Մխիթարյանն իր գործակալին հայտնել է, որ ինքն ուզում է մնալ Հռոմում, և Ռայոլան պետք է բանակցի «Արսենալի» հետ: Մեր ֆուտբոլիստին դուր է գալիս աշխատանքը Հռոմի թիմում և Ֆոնսեկայի հետ: Մխիթարյանի վարձակալության պայմանագիրը «Ռոմայի» հետ նախատեսված էր մինչև հունիսի 30-ը: Կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջնությունը դադարեցված է, բայց բանակցությունների արդյունքում Մխիթարյանը թիմում կմնա մինչև մրցաշրջանի ավարտը՝ անկախ նրանից, թե երբ այն կավարտվի, գրում է 1in.am-ը:

Հայաստանի ազգային հավաքականի ավագի շուրջ ստեղծված իրավիճակին նախօրեին անդրադարձել էր նրա իտալացի գործակալ Մինո Ռայոլան՝ նշելով, որ հայ ֆուտբոլիստի վերաբերյալ կեղծ տեղեկություններ են տարածվել։ «Մխիթարյանը ոչ մի հաղորդագրություն չի ուղարկել «Արսենալին» իրեն ազատ արձակելու վերաբերյալ: Դա սուտ է: Սխալ լուրերն այս շրջանում անընդունելի են»,- հայտարարել էր Ռայոլան։

Իսկ ովքեր և ինչ նպատակով են տարածել նման տեղեկություն։ Այս տարվա մարտի վերջին բրիտանական Daily Mail-ը տեղեկություն տարածեց, որ մեր ֆուտբոլիստը հեռախոսով կապ է հաստատել «Արսենալի» հետ և խոսել իր մտադրության մասին: Ըստ պարբերականի՝ «Մանչեսթեր Յունայթեդից» և «Արսենալից» հետո Մխիթարյանը գտել է այն թիմը, որտեղ լավ է զգում: Բրիտանական մեկ այլ պարբերական՝ The Sun-ը, գրել էր, որ Մխիթարյանը պաշտոնապես «Ռոմայի» խաղացող դառնալու համար պատրաստ է աշխատավարձի խոշոր կրճատման։ Պարբերականը նշել էր նաև, որ Մինո Ռայոլան պատրաստվում է առաջարկել «Արսենալին» վաճառել Մխիթարյանի տրանսֆերը։ Արդեն մայիսի 6-ին Corriere dello sport իտալական պարբերականը գրեց, որ Հենրիխ Մխիթարյանը Հռոմում մնալու վերջնական որոշում է կայացրել, և նա այս մասին հայտնել է լոնդոնյան «Արսենալի» ղեկավարությանը։ «Ես ինձ «Արսենալում» չեմ տեսնում։ Կարծում եմ՝ կկարողանաք պայմանավորվել «Ռոմայի» հետ իմ տրանսֆերի մասին, քանի որ ես ուզում եմ մնալ այստեղ»,- իբր ասել էր Մխիթարյանը։ Corriere dello sport-ը ևս նշել էր, որ 31-ամյա հայ ֆուտբոլիստի գործակալն աշխատում է նրան «Ռոմայում» պահելու ուղղությամբ։

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուրում: