Գլխավոր Սպորտ Ով է «Փյունիկի» նոր դարպասապահը (լուսանկար)

Ով է «Փյունիկի» նոր դարպասապահը (լուսանկար)

10
0

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել «Տամբովի» 23-ամյա դարպասապահ Վլադիմիր Սուգրոբովի հետ:

Ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ֆուտբոլիստը «Փյունիկում» կխաղա վարձակալական հիմունքներով, 6 ամիս ժամկետով:

Բացի «Տամբովից» Սուգրոբովը հանդես է եկել նաև «Սոկոլ» (Սարատով), «Արարատ» (Մոսկվա), «Անժի» (Մախաչկալա) և «Բալթիկա» (Կալինինգրադ) ակումբներում: