Գլխավոր Կրթություն Որո՞նք են այսօր ամենապահանջված մասնագիտությունները. դիմորդների շարժն ըստ առաջին հայտի

Որո՞նք են այսօր ամենապահանջված մասնագիտությունները. դիմորդների շարժն ըստ առաջին հայտի

154
0

Դիմորդները ընդունելության քննության և մասնագիտությունների նշումով դիմում-հայտը ԳԹԿ են ուղարկում էլեկտրոնային (առցանց) եղանակով՝ մայիսի 25-ից մինչև հունիսի 15-ը, ժամը 18։00-ն՝ միասնական քննության համար ԳԹԿ հաշվեհամարին փոխանցելով 1500 դրամ:

Դիմորդների տեղաշարժն ըստ առաջին հայտի պարզելու նպատակով AraratNews.am-ը կապ է հաստատել ԵՊՀ ընդունող հանձնաժողովի հետ:

AraratNews.am-ի թղթակցի հետ զրույցում ԵՊՀ ընդունող հանձնաժողովից նշեցին, որ դիմորդների տեղաշարժն ըստ առաջին հայտի հրապարակվում է ԵՊՀ կայքում: Տվյալները վերջին անգամ հունիսի 1-ի դրությամբ են թարմացվել:

Այսպիսով, ներկայացնում ենք ԵՊՀ-ում դիմորդների շարժն ըստ առաջին հայտի: Ներկայացված հայտերի թվով առաջինը Իրավագիտության ֆակուլտետն է (183 հայտ), երկրորդը՝ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը (150 հայտ), երրորդ տեղում Միջազգային հարաբերությունների բաժինն է (88 հայտ), որին էլ համապատասխանաբար հաջորդում են Սերվիսի (73 հայտ), Միջմշակութային հաղորդակցության (անգլերեն)՝ (67 հայտ), Կառավարման (ըստ ոլորտի)՝ (62 հայտ), Լրագրության (58 հայտ), Հոգեբանության (57 հայտ), Հայոց լեզվի և հայ գրականության (52 հայտ) բաժինները:

Դիմորդների շարժին ըստ առաջին հայտի ամբողջապես կարող եք ծանոթանալ այստեղ: