Գլխավոր Աշխարհ Որոնք են ամենաանհրաժեշտ դեղերը «կարանտինյան դեղատուփում»

Որոնք են ամենաանհրաժեշտ դեղերը «կարանտինյան դեղատուփում»

21
0

Ռուսաստանի կլինիկաներից մեկի գլխավոր բժիշկ Տատյանա Ռոմանենկոն կոչ է արել դադարեցնել հանրաճանաչ դեղարտադրանքների գնումները, որոնք, ենթադրաբար, կարող են օգնել պաշտպանվել կորոնավիրուսից, գրում է Argumenti.ru-ն։

Նա նշել է կարանտինի համար անհրաժեշտ դեղերի ցանկը:

Բուժաշխատողը շեշտել է, որ այս պահի դրությամբ հայտնի դեղերից ոչ մեկը չի կարող պայքարել կորոնավիրուսի դեմ, քանի որ այդ դեղամիջոցների արդյունավետությունը ապացուցված չէ: Նրա խոսքով՝ եթե ​​հիվանդության բուժումը իսկապես հայտնվի, բժիշկները, անշուշտ, կտեղեկացնեն այդ մասին:

Ըստ մասնագետի՝ տնային պայմաններում կարանտինի ժամանակահատվածի համար անհրաժեշտ է ունենալ հակաալերգիկ, ջերմիջեցնող դեղեր և մաշկի հակասեպտիկներ։