Գլխավոր Հասարակություն Որքա՞ն արժե COVID-19-ի բուժումը տնային պայմաններում Երեւանում

Որքա՞ն արժե COVID-19-ի բուժումը տնային պայմաններում Երեւանում

240
0

57-ամյա Նարինեն վերջին երկու շաբաթվա ընթացքում կորոնավիրուսային վարակից բուժվել է տնային պայմաններում։ NEWS.am Medicine-ի թղթակցին տված հարցազրույցում նա պատմել է, թե որքան է արժեցել նրա բուժումը:

Պոլիկլինիկայի թերապեւտը պացիենտին մակրոլիդային խմբից հակաբիոտիկ էր նշանակել (անվանումը չենք գրում ակնհայտ պատճառներով): 6 հաբի համար Նարինեն 5600 դրամ էր վճարել: Նրան անհրաժեշտ էր նաեւ մեկ ամիս վիտամին D ընդունել (ամսական 6000 դրամի) եւ արյունը ջրիկացնող դեղամիջոցի սրսկումներ նաել: Նրան պետք էր ընդհանուր 10 ներարկում անել, եւ դրանցից յուրաքանչյուրն արժեր 3500 դրամ. այսպիսով, Նարինեն այս դեղամիջոցի համար 35 000 դրամ է վճարել։

Բուժման ընթացքում ինչ-որ պահի Նարինեի վիճակը սկսել էր վատթարանալ, եւ նրան եւս մեկ հակաբիոտիկ էին նշանակել ցեֆալոսպորինների խմբից, որի համար նա 4200 դրամ է վճարել: Նրան նշանակվել էր նաեւ բրոնխալայնացնող դեղամիջոց, որը պետք է հեշտացներ նրա շնչառությունը: Այն արժեր 2200 դրամ: Հիվանդը նաեւ դեղամիջոց էր ընդունում ջերմության դեմ, բայց այն չէր գնում, քանի որ ուներ տանը։

Ակսպիսով, դեղորայքի համար Նարինեն վճարել է ընդհանուր մոտ 53․000 դրամ:

Դեղերից բացի, Նարինեն վճարել է նաեւ այն բժշկական հետազոտության համար, որը նրա բժշկական ապահովագրությունը չէր ծածկում եւ որը չի արվել պետպատվերի շրջանակներում: Նարինեի խոսքով՝ թոքերի սոնոգրաֆիկ հետազոտության համար նա 10․000 դրամ է վճարել եւ եւս 3000 դրամ՝ արյան անալիզի համար:

Եւս 2000 դրամ նա վճարել է իր տուն եկած բուժքրոջը, ով արել էր արյունը ջրիկացնող առաջին ներարկումը եւ սովորեցրել էր ինքնուրույն կատարել այդ ներարկումները: Բուժքույրը, ի դեպ, նրան ասել էր, որ այդ դեղամիջոցը COVID-19 ունեցող շատ հիվանդների են նշանակում՝ այս վարակի դեպքում թրոմբագոյացման բարձր ռիսկի պատճառով:

Բացի այդ, քանի որ բուժման ընթացքում ոչ Նարինեն եւ ոչ էլ նրա ընտանիքի անդամները չէին կարող դուրս գալ տնից, նա ստիպված էր լինում պատվիրել սնունդը եւ դեղամիջոցները, եւ առաքման համար եւս շատ դեպքերում պետք էր լրացուցիչ վճարել։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում