Գլխավոր Բլոգ Ուկրաինան ստորագրում է ԵՄ Ասոցացման համաձայնագիրը

Ուկրաինան ստորագրում է ԵՄ Ասոցացման համաձայնագիրը

4
0

383890136

Կիեւ կատարած երկօրյա այցից հետո ԵՄ Բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը այսօր հայտարարել է, որ Ուկրաինան ազատ է արձակում նոյեմբերի 30-ին ձերբակալված ինը ցուցարարներին եւ ստորագրում է ԵՄ Ասոցացման համաձայնագիրը:

Լեդի Էշթոնը մասնավորապես նշել է. «…Մենք նաեւ ասացինք, որ շատ կարեւոր է, որպեսզի ազատ արձակվեն բոլորը, որոնք ձերբակալվել են4 եւ ես «ազատ արձակել» ասելովч նկատի ունեմ, որ նրանց ասվի` գնացեք: Ես նկատի չունեմ, որ անազատության մեջ պահվելու ձեւը փոխվի կամ այլ բան, այլ նրանց ասվի` ազատ եք եւ գնացեք: Ես այս խնդիրը երկու անգամ քննարկեցի նախագահի հետ, եւ նա ասաց, որ այդպես էլ կլինի»:

«Նախագահը ինձ վստահեցրեց իր հետ հանդիպման ընթացքում, որ մտադիր է ստորագրել Ասոցացման համաձայնագիրը: Ես ցանկանում եմ, որ նա այդպես էլ վարվի, եւ կարծում եմ սահուն կերպով փաստաթուղթը ստորագրելը կօգնի հաղթահարելու նաեւ կարճաժամկետ տնտեսական մարտահրավերները, որոնք, ինչպես նախագահն է ասում, այժմ իր առաջնային մտահոգությունն են: …Ես իսկապես հուսով եմ, որ դա շուտով կլինի»…

Արման Գալստյանի ֆեյսբուքյան էջից։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ