Գլխավոր Աշխարհ Ուկրաինան փակել է սահմանները. ТАСС

Ուկրաինան փակել է սահմանները. ТАСС

17
0

Մարտի 28-ից Ուկրաինան փակում է սահմանները՝ փորձելով նվազեցնել կորոնավիրուսի համավարակի հետ կապված ռիսկը՝ հայտնում է ТАСС-ը: Սահմանային հաղորդակցությունը դադարեցնելու որոշման մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին: Երկրի ղեկավարը նշել է, որ «բարդ որոշումը» կայացվել է հանուն 40 միլիոն բնակչության անվտանգության:  Զելենսկիի հավաստմամբ՝ «այլևս սպասելու ժամանակ չկա»:

Միաժամանակ Ուկրաինայի արտգործնախարարությունից տեղեկացրել են, որ Ուկրաինան ամբողջովին դադարեցնում է ավիահաղորդակցությունը, երկաթուղային ու տրանսպորտային հաղորդակցությունը, սակայն ուկրաինացիները կարող են սահմանն անցնել իրենց սեփական ավտոմեքենաներով կամ ոտքով: