Գլխավոր Հասարակություն Ում հետ է ամուսնացել Սամվել Կարապետյանի նախկին փեսան

Ում հետ է ամուսնացել Սամվել Կարապետյանի նախկին փեսան

67
0

Ռուս հայտնի մոդել Վիկտորյա Լոպիրյովան օրինականացրել է իր հարաբերությունները` ամուսնանալով «Տաշիր գրուպի» միլիարդատեր սեփականատեր Սամվել Կարապետյանի նախկին փեսայի՝ Իգոր Բուլատովի հետ։

Ինչպես գրում է ru.armlink.am-ը, մոդելի խոսքով՝ հարսանեկան արարողությունը եղել է բավականին գեղեցիկ ու համեստ՝ զույգի հարազատների ու մոտ ընկերների մասնակցությամբ:

«Այս պահին անմոռանալի հարսանեկան երեկո կազմակերպելու համար ես ուժ չունեմ»,- ասել է Լոպիրյովան։

Հիշեցնենք, որ 2019 թ․ փետրվարին ծնվել է զույգի որդին՝ Մարկ-Լեոնելը, ում անվանակոչել են «Բարսելոնայի» ու «Արգենտինայի» ազգային հավաքականի ֆուտբոլիստ Լեոնել Մեսսիի պատվին։