Գլխավոր Առողջապահություն Ունենում ենք դեպքեր տարբեր արտադրական կոլեկտիվներում. նախարար

Ունենում ենք դեպքեր տարբեր արտադրական կոլեկտիվներում. նախարար

33
0

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում նախարար Թորոսյանը ներկայացրեց կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում.

«Երեկվա դրությամբ ունեցել ենք մինչ օրս արձանագրված դեպքերի ամենամեծ թիվը՝ թվով 697 նոր արձանագրված դեպք, հետևաբար՝ ընդհանուր դեպքերի թիվը հատել 11000-ի շեմը և դարձել է 11221, դժբախտաբար, ունեցել ենք նաև մահվան դեպքեր՝ 6 դեպք, որի գումարային թիվը դառնում է 176: Կարող եմ ասել, որ ծանր, ծայրահեղ ծանր քաղաքացիների թիվը մոտավորապես մնում է նույնի շրջանակներում. ծանր վիճակում ունենք 391 հոգի, ծայրահեղ ծանր՝ 59 հոգի, և թոքերի օդափոխության սարքերին միացված մոտ 15 հոգի: Նաև կա մի վտանգավոր տենդենց, որ նորից ունենում ենք դեպքեր տարբեր արտադրական կոլեկտիվներում: Դրա մասին խոսվում է վերջին մի քանի օրը, ինչը մեր իսկ փորձով ցույց է տալիս, որ դրանից հետո հնարավոր է մեծ բռնկում, որովհետև, փաստացի, մարտի սկզբից արձանագրված երկու օջախներից մեկի պատճառով է, որ վարակը շատ արագ տարածվեց երկրում՝ կրկին արտադրամասից, և փաստացի հիմա հնարավոր է էլի նմանատիպ սցենար ունենանք»: