Գլխավոր Հասարակություն Ուսանողների ակցիան Արայիկ Հարությունյանի դեմ չէ. ԵՊՀ դասախոս

Ուսանողների ակցիան Արայիկ Հարությունյանի դեմ չէ. ԵՊՀ դասախոս

52
0

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր՝ նոյեմբերի 6-ին, ԵՊՀ-ում ուսանողները դասադուլ են սկսել բուհական ծրագրերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» եւ «Հայոց պատմություն» առարկաները ոչ պարտադիր դարձնելու որոշման  դեմ։ Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարության մշակած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրինագծի համաձայն՝ բուհերում նշված առարկաների դասավանդումն այլևւս պարտադիր չի լինելու:

ԵՊՀ-ի դասախոսներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց, որ բողոքի ակցիան, ըստ էության, ոչ թե նախարար Արայիկ Հարությունյանի դեմ է, այլ՝ տվյալ օրինագծի:

«Անկեղծ ասած՝ քիչ առաջ տեղեկացա այս ակցիայի մասին, արդեն զրուցել եմ ուսանողների հետ, հասկացել եմ, որ սրանում քաղաքական դրդապատճառ չկա, սա ուսանողների ինքնաբուխ պահանջն է: Ես ինքս իրենց հետ եմ, իսկապես մեզ համար սկզբունքային նշանակություն ունի, թե «Հայոց լեզուն» պարտադիր ուսուցանվող առարկա է, թե կամընտրական: Եվ այո, կա լուրջ խնդիր ու վտանգ: Մյուս կողմից էլ, ֆակուլտետներն ունեն մասնագիտական առարկաներն առաջ տանելու խնդիր, և այս տեսանկյունից այս որոշումը գուցե արդարացված լինի»,- նշել է ԵՊՀ դասախոսը:

Միաժամանակ նա հույս է հայտնել, որ ԿԳՄՍ նախարարը կչեղարկի որոշումը և համապատասխան հարցը կդնի հասարակական լայն քննարկման: