Գլխավոր Աշխարհ Չեխիան հանում է զբոսաշրջիկների սահմանափակումները

Չեխիան հանում է զբոսաշրջիկների սահմանափակումները

11
0
A healthcare worker washes her hands during her shift at an intensive care unit (ICU) at the General University Hospital where patients infected with the COVID-19 are treated in Prague, Czech Republic, Tuesday, April 7, 2020. The new coronavirus causes mild or moderate symptoms for most people, but for some, especially older adults and people with existing health problems, it can cause more severe illness or death. (AP Photo/Petr David Josek)

Հունիսի 15-ից Չեխիան հանում է զբոսաշրջիկների համար գործող կորոնավիրուսային սահմանափակումները Եվրամիության երկրների համար։ Այսուհետ չեխերը կկարողանան այցելել այլ երկրներ ու վերադարձին չհանձնել կորոնավիրուսի թեստեր։ Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարարը։

Ադամ Վոյտեխը իր թվիթերյան գրառմամբ հայտնել է նաև բացառությունների մասին․ դրանք երկուսն են՝ Շվեդիա և Մեծ Բրիտանիա։ Նրանք պաշտոնյայի տեղադրած քարտեզում կարմիրով են ներկված, ինչը նշանակում է, որ այնտեղից վերադարձողները, այնուամենայնիվ, թեստավորում են անցնելու մինչև երկիր մուտք գործելը։

Ըստ պաշտոնյայի՝ միջին վտանգավորություն ունեն նաև Արևմտյան Եվրոպայի պետությունները, ինչպես օրինակ՝ Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան։ Այս երկրներում, ինչպես հայտնի է, ծանր վիճակ էր կորոնավիրուսի պատճառով։

Իսկ Արևելյան Եվրոպան, ինչպես նաև Գերմանիան, Նորվեգիան ու եվրոպական այլ երկրներ անվտանգ են համարվում չեխերի համար։