Գլխավոր Կրթություն Չէ՛, չի կարող, որովհետև չի ուզում լինել «մեծ մարդ». նախարար

Չէ՛, չի կարող, որովհետև չի ուզում լինել «մեծ մարդ». նախարար

119
0

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վազգեն Սարգսյան փողոցով գնում եմ դեպի նախարարության շենք: Ծնողների հետ քայլող մի երեխա հանկարծ սկսեց ուրախ վազվզել: Լսվեց հոր բամբ ձայնը. «Կարո՞ղ ես կողքովս մեծ մարդու նման քայլել»…

Չէ՛, չի կարող, որովհետև չի ուզում լինել «մեծ մարդ», դրա ժամանակն էլ կգա: Թող թռչկոտի, խաղա, վազվզի, թող չկարողանա քայլել «մեծ մարդու» նման, որովհետև այս պահվածքն իր տարիքի առանձնահատկությունն է, որը մի քանի տարի հետո կարոտելու եք թե՛ Դուք և թե՛ ինքը»: