Գլխավոր Աշխարհ Չինաստանում օդակաթիլային նոր վարակի ևս 140 դեպք է արձանագրվել

Չինաստանում օդակաթիլային նոր վարակի ևս 140 դեպք է արձանագրվել

49
0

Չինաստանում օդակաթիլային նոր վարակի ևս 140 դեպք է արձանագրվել։ Անհասկանալի այս վարակը տարածվում է ավելի շատ քաղաքներով, և արդեն մահվան երրորդ դեպքն է գրանցվել, տեղեկացնում է «Ազատություն ռադիոկայան»-ը։

Առողջապահության ազգային հանձնաժողովը, այդուհանդերձ, վստահեցնում է, թե համաճարակը «վերահսկելի է»։

Բժիշկների փոխանցմամբ, հիվանդության ախտանշաններն են՝ ջերմություն, հազ, շնչառական խնդիրներ, որոնք հանգեցնում են թոքաբորբի։

Կա կարծիք, որ այս վարակը կենդանիներից է փոխանցվում մարդկանց։