Գլխավոր Հասարակություն Չորս տարի հետո մեր սպիտակ խալաթներով բանակը կրկին պայքար է մղում մեր...

Չորս տարի հետո մեր սպիտակ խալաթներով բանակը կրկին պայքար է մղում մեր բոլորի կյանքերի համար..

24
0

Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սիրելի’ ընկեր,այս նկարը մեծ խորհուրդ ունի ինձ համար: 4 տարի առաջ, այս օրերին, մեր երկիրը իր բազմադարյա պատմության ընթացքում հերթական անգամ կանգնած էր մարտահրավերի առջև: Սկսվեց ապրիլյան քառօրյա պատերազմը, և մենք՝ բժիշկներս, սպիտակ խալաթներով բանակ կազմած, մեր փառապանծ բանակի հետ հանձն առանք մեր Հայրենիքի պաշտպանության սուրբ գործը:Մեր սպիտակ խալաթներով բանակի աշխատանքի շնորհիվ (հավաստիացնում եմ ձեզ՝ անձամբ գիտեմ,թե ինչ փայլուն, գրագետ և մարդափրկիչ աշխատանք է տարվել) փրկվեցին հարյուրավոր առյուծ հայորդիների կյանքեր:
Եվ հիմա՝ չորս տարի հետո,մեր սպիտակ խալաթներով բանակը, կրկին պայքար է մղում մեր բոլորի կյանքերի համար..
Ես հպարտ եմ, որ ձեր մի մասնիկն եմ: Փառք և պատիվ Ձեզ…»: