Գլխավոր Հասարակություն Պաշտպանիչ դիմակները կարող են նվազեցնել վիրուսի տարածման տեմպերը. fip.am

Պաշտպանիչ դիմակները կարող են նվազեցնել վիրուսի տարածման տեմպերը. fip.am

22
0

Fip.amԱզգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 19-ի ԱԺ արտահերթ նիստին անդրադարձավ դիմակների օգտագործումը պարտադիր դարձնելու օրենքին։ «Աշխարհում 100 տոկոսանոց պատասխան էս պահին չկա՝ դիմակը օգնու՞մ է, թե ոչ։ Երկուշաբթի օրը առողջապահական կազմակերպությունները, այդ թվում՝ գլոբալ, ասում են, որ օգնում ա դիմակը, երեքշաբթի ասում՝ բայց ոնց որ չի օգնում»,- նշեց Միրզոյանը և հավելեց, որ, այնուամենայնիվ, կա շանս, որ դիմակ կրելը կարող  է օգնել և կյանքեր փրկել։

Հիշեցնենք, որ մայիսի 25-ից հանրային փակ վայրերում դիմակ և ձեռնոց կրելը կլինի պարտադիր, իսկ բաց տարածքներում պարտադիր կլինի դիմակների առկայությունը։ Առանց դիմակի քաղաքացիները կտուգանվեն 10 հազար դրամով։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ուսումնասիրել դիմակների արդյունավետության մասին քննարկումները և մասնագետների հայտարարությունները։

Դիմակների արդյունավետության խնդիրը

Հարցը, թե արդյո՞ք պաշտպանիչ դիմակ կրելը կօգնի չվարակվել կորոնավիրուսով, քննարկվում է վիրուսի տարածման առաջին իսկ օրերից։ Սկզբնական շրջանում, երբ վարակակիրների թիվը քիչ էր, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսով չվարակված մարդկանց խորհուրդ չէր տալիս դիմակ կրել, քանի որ այն հիմնականում ոչ թե պաշտպանում է վարակվելուց, այլ օգնում է չվարակել այլոց։ Ըստ այդմ՝ դիմակ խորհուրդ էր տրվում կրել վարակված մարդկանց կամ նրանց, որոնք խնամում  են վարակակրին։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում