Գլխավոր Աշխարհ Պատահական չէ` Թրամփը կորոնավիրուսն անվանում «չինական վիրուս». Սուրեն Սարգսյան

Պատահական չէ` Թրամփը կորոնավիրուսն անվանում «չինական վիրուս». Սուրեն Սարգսյան

20
0

Քաղաքագետ և ԱՄՆ հարցերով միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Պատահական չէ, որ Թրամփը կորոնավիրուսն անվանում է «չինական վիրուս»: Սա ռասիզմ կամ քսենեֆոբիա չէ: Սրանով նա գլոբալ խնդիր է լուծում:

1. Հետտկորոնավիրուսային աշխարհում Չինաստանից տնտեսական փոխհատուցման համար հող է նախապատրաստում:
2. Հետկորոնավիրուսային աշխարհում հեգեմոն դերի մրցակցությանն է պատրաստվում:
3. Հոգեբանական հարձակում է իրակամացնում Չինաստանի ղեկավարության դեմ` գլոբալ պատասխանատվություն ստանձնելու համար:

Չինաստանը հակագրոհում է.
1. Կորոնավիրուսի տարածման համար մեղադրում է ամերիկացի զինվորականներին:
2. Պետական (կորպորատիվ) պատասխանատվություն է ստանձնում և աջակցում է տարբեր պետություններին վիրուսի դեմ պայքարի գործում»: