Գլխավոր Առողջապահություն Պարետատանը քննարկել ենք դիմակները հանրային վայրերում ավտոմատների միջոցով վաճառելու հարցը, ինչի արդյունքում...

Պարետատանը քննարկել ենք դիմակները հանրային վայրերում ավտոմատների միջոցով վաճառելու հարցը, ինչի արդյունքում գինը մոտ 100 դրամով կիջնի․ Գեղամ Գևորգյան

77
0
դիմակներ

Այսօր ԱԺ խորհրդարանական լսումների ժամանակ «Իմ քայլը» խմբակցութան պատգամավոր Նազելի Բաղդասարյանը Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանին դիմակների գնի հետ կապված հարց ուղղեց, որին ի պատասխան Գեղամ Գևորգյանը նշեց.

«Մենք վերցրել ենք դեկտեմբերից մինչև մայիս ժամանակահատվածը, համեմատել ենք 7 խոշոր ընկերությունների մարժաները և գնային քաղաքականությունը, նախնական ունենք հետևյալ պատկերը. դիմակի ներկրման արժեքը մոտ տասն անգամ բարձրացել է, բայց բացի այդ՝ մարժաների չափը մեզ անհանգստացրել է, ինչի հիման վրա էլ ուսումնասիրություններ ենք կատարել: Ռուսաստանում դիմակը թանկ է Հայաստանից, Վրաստանում՝ Հայաստանից էժան է, Հայաստանում ամենահասարակ դիմակի գինը 220 դրամ է»:

Գեղամ Գևորգյանն ընդգծեց, որ պարետատան երեկվա նիստին քննարկել են դիմակներն ավտոմատ ապարատների միջոցով հանրային վայրերում վաճառելու հարցը, որի արդյունքում դիմակի գինը մոտ 100 դամով կիջնի: