Գլխավոր Հասարակություն Պարետի ցուցումով մայիսի 8-ի՝ ժամը 7-ից մինչև մայիսի 9-ի՝ ժամը 23:59-ը «Եռաբլուր»-ում...

Պարետի ցուցումով մայիսի 8-ի՝ ժամը 7-ից մինչև մայիսի 9-ի՝ ժամը 23:59-ը «Եռաբլուր»-ում կտեղակայվեն ոստիկանական վերակարգեր

16
0

Նոր կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով մայիսի 9-ին փակ են լինելու «Հաղթանակ» զբոսայգի և «Եռաբլուր» զինվորական պանթեոն տանող հետիոտների ու տրանսպորտային միջոցների համար նախատեսված բոլոր ճանապարհները։
Եռատոնի շրջանակում տեղի կունենան միայն պաշտոնական արարողակարգային միջոցառումներ, իսկ մասսայական միջոցառումները հետաձգվում են: 

Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունն ու հավելել, որ պարետի ցուցումով մայիսի 8-ի՝ ժամը 7-ից մինչև մայիսի 9-ի՝ ժամը 23:59-ը «Եռաբլուր» պանթեոնում մարդկային կուտակումներից խուսափելու նպատակով կտեղակայվեն ոստիկանական վերակարգեր։ «Հորդորում ենք խուսափել կուտակումներից և «Եռաբլուր» պանթեոն այցելել փոքր խմբերով»,-ասված է ոստիկանության տարածած հայտարարության մեջ։