Գլխավոր Տնտեսական Պետբյուջեի եկամուտները, հարկերի հավաքագրումն առաջին եռամսյակում ավելացել են. տվյալներ

Պետբյուջեի եկամուտները, հարկերի հավաքագրումն առաջին եռամսյակում ավելացել են. տվյալներ

35
0

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակի հաշվետվություն:

Araratnews.am-ը, ուսումնասիրելով փաստաթուղթը, տեղեկացավ, որ պետական բյուջեի նախնական ամփոփ ցուցանիշներն առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են: 2020 թ-ի հունվար-մարտ ամիսներին եղել է 370 004.3 միլիարդ դրամ՝ 2019 թ-ի 319 795 միլիարդ դրամի փոխարեն: Ծախսային մասը, սակայն, ավելացել է՝ 331 051.0 միլիարդ դրամ 2019 թ-ի 288 550.0 միլիարդ դրամի փոխարեն: Ավելացել է նաև հարկերի եւ տուրքերի հավաքագրումն այս եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: 2019 թ-ին հարկերի հավաքագրումը եղել է 299 652.8 միլիարդ դրամ, 2020 թ-ին՝ 349 034.4 միլիարդ դրամ: