Գլխավոր Աշխարհ Պետք է ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Պետք է ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

254
0

ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Պոզներ» հաղորդման ժամանակ խոսել է Արցախի հակամարտության կարգավորման ուղիների մասին: Այս մասին հայտնում է Rusarminfoի տեղեկությունը փոխանցում է shantnews.am-ը:

Հաղորդավար Վլադիմիր Պոզները հիշեցրել է, որ Արցախ կատարած վերջին այցի պատճառով Զատուլինն Ադրբեջանում քննադատությունների ենթարկվեց, ապա հետաքրքրվել է՝ ո՞րն է այս հակամարտության լուծումն՝ ըստ Զատուլինի:

Պատգամավորը նշել է, որ այս հակամարտության նկատմամբ իր վերաբերմունքը ձևավորվել է վաղուց, և համոզված է, որ այն կարող է լուծվել: Նա հակամարտության լուծման հիմքում տեսնում է փոխզիջումը՝ միաժամանակ ընդգծելով, որ Արցախը երբեք չի համաձայնի, անգամ՝ ձևականորեն, հայտնվել Ադրբեջանի կազմում, ուստի պետք է ճանաչել Արցախի ինքնորոշման և Ադրբեջանից անկախ լինելու իրավունքը: