Գլխավոր Լուրեր Ջերմության դեպքում ստուգեք թոքերն առանց թեստի պատասխանին սպասելու. հորդոր՝ վարակակրից

Ջերմության դեպքում ստուգեք թոքերն առանց թեստի պատասխանին սպասելու. հորդոր՝ վարակակրից

38
0

Մայիսի 20-ին «Նորք» ինֆեկցիոն բժշկական կենտրոնում Համլետ Խնկոյանը պարզեց, որ երկկողմանի թոքաբորբ ունի։

«Նշանակումներ արեցին ու տանը բուժվում էի։ 4 օրից եկավ նաեւ վիրուսի դրական պատասխանը։  Ինքուրույն զանգեցի շտապօգնություն ու եկան տեղափոխեցին Վանաձորի ինֆեկցիոն, քանի որ Նորքի ինֆեկցիոնում տեղ չկար, այնտեղ մարդիկ բարձր ջերմությամբ 6 ժամ սպասում են, որպեսզի տեղ գտնվի իրենց համար։  Այսօր տեսնում եմ, որ տեղերը սպառվում են նաեւ Վանաձորի ինֆեկցիոնում»,- պատմում է Խնկոյանը։

Անգամ բարձր իրավագիտակցություն ունեցող մարդիկ զանգում էին ու հարցնում, թե իրոք հիվանդ է, պատմում է։

Նրա հորդորն է, որ վատառողջ, կամ կասկածներ ունեցող մարդը չսպասի բժիշկների գործողություններին, ինքնուրուն ստուգումներ անցնի։ Վիրուսը ժամերի ընթացքում ավելի վատ հետեւանքներ կարող է ունենալ ու պետք չէ սպասել ծանրաբեռնված բժիշկների հետագա գործողություններին։

«Ապահովության համար ստուգել թոքերը, առանց սպասելու թեստի պատասխանին», ասում է Համլետ Խնկոյանը։