Գլխավոր Հայաստան Ջրարփի գյուղում անանսագոմ է այրվել. 4 անասուններին հաջողվել է փրկել

Ջրարփի գյուղում անանսագոմ է այրվել. 4 անասուններին հաջողվել է փրկել

8
0

Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 22-ին, ժամը 18։58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ջրափի գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնագոմ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է անասնագոմի տանիքը և տանիքում պահեստավորված անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:51-ին, մարվել՝ 20:01-ին: Այրվել է անասնագոմի տանիքը՝ մասամբ (մոտ 60 քմ) և տանիքում պահեստավորված 10 հակ անասնակեր:

Փրկարարներն անասնագոմից դուրս են բերել 4 մանր եղջերավոր անասուն։