Գլխավոր Աշխարհ ՌԴ-ում կորոնավիրուսի կասկածով հոսպիտալացվել է հայտնի հայ ֆիզիկոսը. Kp.ru

ՌԴ-ում կորոնավիրուսի կասկածով հոսպիտալացվել է հայտնի հայ ֆիզիկոսը. Kp.ru

192
0

Ֆիզիկոս Միշիկ Ղազարյանը տեղափոխվել է Կոմունարկայի ինֆեկցիոն հիվանդանոց՝ կորոնավիրուսի կասկածով։ Այդ մասին kp.ru-ին հայտնել է Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտի աշխատակից Ելենա Լյուբչենկոն։

Ինչպես հաղորդվում է, վերջին անգամ Միշիկ Ղազարյանը ինստիտուտ աշխատանքի է գնացել մարտի 16-ին, ինքնազգացողությունը լավ է եղել։

«Մի քանի օր անց նրա ջերմությունը բարձրացել է և ինքնազգացողությունը վատացել։ Այդ ընթացքում նա ինստիտուտի աշխատակիցների հետ չի շփվել»,- ասել է Լյուբչենկոն։