Գլխավոր Աշխարհ ՌԴ-ում մահացել է կորոնավիրուսի ախտորոշմամբ հոսպիտալացված պրոֆեսոր Արփիկ Հասրաթյանը. Московский комсомолец

ՌԴ-ում մահացել է կորոնավիրուսի ախտորոշմամբ հոսպիտալացված պրոֆեսոր Արփիկ Հասրաթյանը. Московский комсомолец

259
0

ՌԴ Կոմունարկայի «Նովոմոսկովսկի» բազմապրոֆիլ բժշկական կենտրոնում մահացել է պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր Արփիկ Հասրաթյանը, հայտնում է «Московский комсомолец»-ը:

Կինը նախկինում աշխատել է Սեչենովսկու համալսարանի համաճարակաբանության ամբիոնում,

Նա հոսպիտալացվել էր մարտի 23-ին, իր բնակարանից՝ բարձր ջերմությամբ և դժվարացած շնչառությամբ: Պայմանավորված վիճակի վատթարացմամբ՝ ուրբաթ ցերեկը նրան տեղափոխել էին Կոմունարկայի հիվանդանոց, որտեղ նախնական հաստատվել է COVID-19 ախտորոշում: Ժամեր անց Հասրաթյանը մահացել է: Ներկայում բժիշկները փորձում են ճշտել՝ արդյո՞ք մահվան պատճառը կորոնավիրուսն էր:

Նախնական տեղեկություններով՝ վերջին շրջանում կինն արտերկրում չի եղել և շփում չի ունեցել կորոնավիրուսով վարակվածների հետ: