Գլխավոր Աշխարհ ՌԴ-ում մեկ օրում վարակվել է 8849 մարդ, մահացել՝ 127-ը

ՌԴ-ում մեկ օրում վարակվել է 8849 մարդ, մահացել՝ 127-ը

11
0

Ռուսաստանի Դաշնության 84 շրջաններում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 8849 նոր դեպք, մահացել է 127 հիվանդ, առողջացել և հիվանդանոցից դուրս է գրվել 7289 մարդ: Այս մասին հայտնում է Ria.ru-ն։

Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում վարակված է 317 554 մարդ, որոնցից 3099-ը՝ մահվան ելքով: Առողջացել է 92 681 հիվանդ: Անցկացվել է ավելի քան 7.8 միլիոն թեստավորում: Նախօրեին առողջացածներն ավելի շատ էին, քան վարակվածները: