Գլխավոր Աշխարհ Ռոհանին կրկին անդրադարձել է գեներալ Սուլեյմանիի նահատակությանը

Ռոհանին կրկին անդրադարձել է գեներալ Սուլեյմանիի նահատակությանը

9
0

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, անդրադառնալով գեներալ Սուլեյմանիի ու նրա ընկերների նահատակության նկատմամբ տարածաշրջանի ժողովուրդների հարգանքին, նշել է. «Իսլամի ժողովրդի վերածնունդը և Իրանում, տարածաշրջանի երկրներում ու աշխարհում սկիզբ առած մեծ շարժումը կդառնան Դիմադրության առանցքի ամրապնդման սկիզբը»:

Տարածած հաղորդագրության մեջ Իրանի նախագահը նշել է. «Իսլամի ժողովրդի մեծ վերածնունդը նոր հորիզոններ է բացելու աշխարհում բռնություն ու ահաբեկչություն տարածողների դեմ պայքարում»:

Նա հավելել է. «Իսլամի ժողովրդի շարժումը, որն օր օրի ավելի մեծ ուժ է ստանալու, վրեժխնդիր է լինելու այն մեծ մարդու համար, որն իր կյանքը զոհեց բռնության ու ամբարտավանության դեմ պայքարի ճանապարհին»:

Աղբյուրը՝ parstoday.com