Գլխավոր Հասարակություն Ռումինահայ բարերարները COVID-19-ի դեմ պայքարին ուղղված աջակցություն են ցուցաբերել Դիլիջանին

Ռումինահայ բարերարները COVID-19-ի դեմ պայքարին ուղղված աջակցություն են ցուցաբերել Դիլիջանին

10
0

Ռումինիայի Ռոման և Հայաստանի Դիլիջան քույր քաղաքների միջև համագործակցության խորացման աշխատանքներն ու նախաձեռնությունները շարունակելով՝ բարերարներ Էմանուել և Միհաելա Նազարեթյանները COVID-19 համավարակի դեմ պայքարում Դիլիջան քաղաքի անմիջական կարիքները հոգալու նպատակով Դիլիջանի համայնքապետարանին ցուցաբերել են նվիրատվություն, որով ձեռք են բերվելու ախտահանման մուտքեր և ինֆրակարմիր ջերմաչափեր: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Ռումինիայում ՀՀ դեսպանությունը։

«Ռումինիայում ՀՀ դեսպանության աաջակցությամբ Ռումինիայի Ռոման քաղաքի պատվիրակությունը 2019թ. հունիսի 22-23-ը մասնակցել էր ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում անցկացված «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի ֆորումին, որի ավարտին՝ 2019թ. հունիսի 23-ին, ստորագրվել էր Դիլիջան և Ռոման քույր քաղաքների միջև փոխգործակցության մասին հուշագրիը` երկու քաղաքների միջև գոյություն ունեցող կապերն առավել ամրապնդնդելու և փոխգործակցությունը զարգացնելու նպատակով: Նախաձեռնության իրականացման գործում մեծ է Ռումինահայոց միության Ռոմանի մասնաճյուղի նախագահ, բժիշկ-համաճարակաբան Էմանուել Նազարեթյանի ավանդը:

Շարունակելով երկու քույր քաղաքների միջև համագործակցության խորացման աշխատանքներն ու նախաձեռնությունները` բարերարներ Էմանուել և Միհաելա Նազարեթյանները, COVID-19 համավարակի դեմ պայքարում Դիլիջան քաղաքի անմիջական կարիքները հոգալու նպատակով, Դիլիջանի համայնքապետարանին ցուցաբերել են նվիրատվություն:

Համաձայն Դիլիջանի համայնքապետարանի տրամադրած տեղեկատվության, նվիրաբերված միջոցներով, քաղաքի առաջնային կարիքների համար օրերս ձեռք են բերվելու ախտահանման մուտքեր և ինֆրակարմիր ջերմաչափեր»,- նշված է դեսպանության գրառման մեջ: