Գլխավոր Աշխարհ Ռուսաստանը 8 պատվաստանյութ է ներկայացրել

Ռուսաստանը 8 պատվաստանյութ է ներկայացրել

33
0

Ռուսաստանի Դաշնությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպությանն առաջարկել է կորոնավիրուսի բուժման համար 8 պատվաստանյութ: Այս մասին տեղեկացնում է ԱՀԿ-ի ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը, հաղորդում է Ria.ru-ն։

Վույնովիչը հայտնել է, որ վարակի բուժման համար նախատեսված դեղամիջոցների վրա աշխատում են Ռուսաստանի մի քանի ինստիտուտներ:

Ընդհանուր առմամբ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում գրանցվել է 124 թեկնածու պատվաստանյութ տարբեր երկրներից: Դրանցից 10-ը կլինիկական գնահատման փուլում են, 114-ը՝ նախակլինիկական: