Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացի է մահացել. ԱԳՆ

    45
    0

    Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացի է մահացել։

    Այս մասին «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տեղեկությունը հաստատել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

    Ռուսաստանում անցած 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության 582 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր թիվը հասել է 4731-ի:

    Ռուսաստանում մեկ օրում մահացել է կորոնավիրուսով վարակված 9 մարդ, իսկ ապաքինվածների թիվը հասել է 333-ի: