Գլխավոր Առողջապահություն Ռուսաստանում հավանության են արժանացրել կորոնավիրուսի բուժման համար ստեղծված առաջին դեղամիջոցը

Ռուսաստանում հավանության են արժանացրել կորոնավիրուսի բուժման համար ստեղծված առաջին դեղամիջոցը

19
0

Ռուսաստանի առողջապահության նախարարությունը հավանության է արժանացրել «Ռուսական ուղիղ ներդրումներ» հիմնադրամի և ХимРар ընկերության համատեղ արտադրության առաջին դեղամիջոցը կորոնավիրուսի բուժման համար՝ «Ավիֆավիրը»:

Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով դեղամիջոցների պետական գրանցամատյանի տեղեկությանը: «Դեղամիջոցի առևտրային անվանումն է «Ավիֆավիր», միջազգային անվանումը՝ «Ֆավիպիրավիր»»,- ասվում է տեղեկագրում:

Ապրիլի վերջին մեկնարկել էին կլինիկական փորձարկումները, իսկ նախօրեին արտադրողները հայտարարել էին հետազոտությունների վերջին փուլի մասին:

Վերջին տվյալներով՝ նոր դեղամիջոցը լավագույն արդյունքներն է ցույց տվել՝ այլ դեղամիջոցների համեմատ, որոնք փորձարկվել են Ռուսաստանում և այլ երկրներում: