Գլխավոր Աշխարհ Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով 139 մարդ է մահացել

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով 139 մարդ է մահացել

6
0

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով 139 մարդ է մահացել, ասված է COVID-19-ի դեմ պայքարի օպերատիվ շտաբի հաղորդագրության մեջ, հայտնում է Ria.ru-ն:

Ընդհանուր առմամբ, վիրուսից մահացածների թիվը հասել է 3388-ի:

Երկրում վերջին օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 9434 նոր դեպք: COVID-19-ի հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 335 882-ի:

Մեկ օրում ապաքինվել է 8111 մարդ, ընդհանուր՝ 107 936 պացիենտ: