Գլխավոր Աշխարհ Ռուսաստանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 178 դեպք

Ռուսաստանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 178 դեպք

27
0

Ռուսաստանում նախօրեին հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 8536 նոր դեպք, գրանցվել է մահվան 178 դեպք։ Այս մասին հայտնում է Ria.ru-ն։

Աղբյուրը մանրամասնում է, որ մայրաքաղաք Մոսկվայում գրանցվել է 1842, Մոսկվայի մարզում ՝ 736, Սանկտ Պետերբուրգում՝ 380, Սվերդլովսկի մարզում՝ 357 դեպք։ Հայտնի է, որ վարակակիրներից 3287-ի մոտ որևէ կլինիկական ախտանշան չկա։

Համավարակի սկզբից երկրի 85 շրջանում վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 432 277-ի, հիվանդությունից մահացել է 5215, ապաքինվել՝ ավելի քան 195 000 մարդ։ Ռուսաստանն այժմ աշխարհում կորոնավիրուսի ամենաշատ վարակակիրների թվով երրորդ երկիրն է և հաջորդում է միայն ԱՄՆ-ին և Բրազիլիային։