Գլխավոր Լուրեր Սա հստակ ուղերձ է ամբողջ աշխարհին. Տիգրան Ավինյան

Սա հստակ ուղերձ է ամբողջ աշխարհին. Տիգրան Ավինյան

21
0

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը «Ֆեյբսուիքի» իր էջում գրել է.

«ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը 405 կողմ, 11 դեմ և 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ժամեր առաջ ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ 296 պատմական բանաձևը։

Սա հստակ ուղերձ է ամբողջ աշխարհին, որ մարդկության դեմ հանցագործությունները երբեք չեն մոռացվում և չեն մոռացվի, կարևոր քայլ պատմական արդարությունը վերականգնելու և ժխտողականության դեմ պայքարի հարցում, ինչպես նաև հարգանքի տուրք Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Այսպիսով ԱՄՆ-ն ևս մեկ անգամ վերահաստատում է իր հանձնառությունը համամարդակային արժեքներին, մարդու իրավունքների պաշտպանությանը և նոր ցեղասպանությունների կանխարգելմանը։

Շնորհավորում եմ աշխարհասփյուռ մեր հայրենակիցներին, հատկապես ամերիկահայ համայնքին, ովքեր սերնդեսերունդ պայքարել են այս օրն իրականություն դարձնելու համար: Շնորհակալություն եմ հայտնում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին և բարեկամ ամերիկացի ժողովրդին»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ